Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Ռոբերտ Քոչարյան. Ղարաբաղը ոչ թե բեռ է, այլ՝ արժեք

Ռոբերտ Քոչարյան. Ղարաբաղը ոչ թե բեռ է, այլ՝ արժեք
25.06.2019 | 11:35

Բավական լուրջ վտանգներ եմ տեսնում Արցախյան հակամարտության կարգավորման հարցի շուրջ՝ 5-րդ ալիքին հարցազրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Առաջին հերթին չեմ հասկանում, թե ոնց կարելի է բանակցել առանց այդ բանակցություների ռազմավարության, սկզբունքների, առանց տեսլականի, թե ինչպես ես տեսնում Ղարաբաղի հարցի կարգավորումը»,- ասաց նա: Դիտարկմանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ ժողովուրդը պետք է տա հակամարտության կարգավորման տեսլականը, նա ասաց, որ հենց դրանից է անհանգստանում:

«Ես չեմ հասկանում՝ ինչպես է կարելի արդյունավետ բանակցել, երբ դու չես հասկանում, թե ինչ ես բանակցում: Ավելի մտահոգիչ է այն, որ մենք միշտ ընդգծում ենք Ղարաբաղի անկախությունը, միշտ ասում ենք, որ Ղարաբաղն անկախ է և նույնիսկ հիմա, երբ լիարժեք չի մասնակցում բանակցություներին, մեկ է՝ որևէ որոշում չի կարող առանց Ղարաբաղի մասկացության ընդունվել»,- ասաց նա և հավելեց. «Երբեք առաջին նախագահը չի միջամտել Ղարաբաղի ներքին գործերին: Ես Ղարաբաղի ղեկավարն էի, երբեք թույլ չէի տա միջամտել, և երբեք ինքն իրեն թույլ չի տվել միջամտել: Ես Հայաստանի նախագահ լինելով՝ երբեք չեմ միջամտել Ղարաբաղի ներքին գործերին Արկադի Ղուկասյանի ժամանակ, նաև Սերժ Սարգսյանն իրեն թույլ չի տվել միջամտել Ղարաբաղի ներքին գործերին Բակո Սահակյանի ժամանակ»: Նրա խոսքով՝ միջամտությունը կնշանակեր, որ իջեցնում են Ղարաբաղի կարգավիճակը՝ ցույց տալով Ղարաբաղի կախվածությունը Հայաստանից: «Երբ դու շեշտում ես, որ Ղարաբաղն ինքնուրույն է, չճանաչված, բայց անկախ պետություն է, դու չպետք է որևէ կերպ կասկածի տակ դնես Ղարաբաղի այդ կարգավիճակը, իսկ այսօրվա իշխանությունն ամեն քայլափոխի կասկածի տակ է դնում Ղարաբաղի անկախությունն ու ինքնությունը»,- նշեց նա:


Ըստ Քոչարյանի՝ Լևոն Մնացականյանի և Վիտալի Բալասանյանի պաշտոնանկությունները Հայաստանի իշխանությունների պարտադրանքով է եղել՝ նրանց արված հայտարարությունների համար:«Ի լուր աշխարհի, նաև համանախագահողների Հայաստանի իշխանությունը ցույց է տալիս, որ այդ կարգի ազդեցություն ունի Ղարաբաղի վրա: Վտանգն այն է, որ վաղը մի առաջարկ են տալու և ասելու են՝ դու ունես այդ ազդեցությունը, գնա և պարտադրի ղարաբաղցիներին, որ սա ընդունեն: Ամբողջ բանակցային այդ ֆորմատի՝ 25-30 տարվա ձևավորված ֆորմատի նկատմամբ կասկածներ են առաջացնում: Մոտիվացիա են առաջանցում մեծ տերությունների մոտ՝ Արցախի հարցը լուծել քո վրա ճնշում բանեցնելով, Հայաստանին ճնշելով, սրանք ողջամիտ քայլեր չեն»,- նշեց երկրորդ նախագահը: Խոսքը ոչ միայն Մնացականյանի և Բալասանյանի պաշտոնանկությունների մասին է, այլ նաև Ղարաբաղում հեղափոխություն անելու, դավադիր ուժեր լինելու հայտարարությունների մասին է: «Սա կարող է ասել միայն մարդ, որը չի պատկերցնում, թե ինչ գնով են այդ տարածքները ձեռք բերվել»,- ասաց նա: Ըստ Քոչարյանի՝ Հայաստանը պետք է դիտի Ղարաբաղը որպես մեկ միավոր, որը Հայաստանի անվտագության լուրջ բաղադրիչ է կազմում, առանց որի Հայաստանը չափազանց կթուլանա: Նա հարցեր բարձրացրեց. «Հայաստանի իշխանությունների համար Ղարաբաղը բե՞ռ է , թե՞ ինչ-որ բանի հասնելու հնարավորություն, Սերգո ջան, լավ չես ապրելու մինչև Ղարաբաղի հարցը չլուծվի այս թեզը հիմա Հայաստանի իշխանությունների մոտ կա՞, թե՞ չկա»:


Պատասխանելով իր հարցերին՝ Քոչարյանը նշեց, որ իշխանությունները հենց այդպես են մտածում: «Մտածում են, որ Ղարաբաղը բեռ է, իսկ երբ այդպես ես մտածում, որ ինչ- որ մի բան քեզ համար բեռ է, այլ ոչ թե արժեք, դու ենթագիտակցորեն մտածում ես՝ ոնց այդ բեռից ազատվել: Իմ տպավորությունն այդպիսին է: Վերադառնում ենք 90-անականներին, որովհետև առաջին նախագահը ճիշտ այդպես էր մատծում՝ Ղարաբաղը բեռ է»,- նշեց նա:
Ռոբերտ Քոչարյանն ասաց, թե ինքն ինչ է մտածում Ղարաբաղի հարցի մասին: Ըստ նրա՝ Հայաստանն առանց Արցախի ոչ մի բան չի կարող անել, բայց Հաաստանը Ղարաբաղի հետ լրիվ այլ է, միասին լուրջ խաղացող են տարածաշրջանում: «Հիմա մենք ուզում ենք հանգիստ մի փոքր Հայաստանով մնալ ու մի քանի տարվա ընթացքում Թուրքիայի ֆիլիալը դառնա՞լ, թե՞ ուզում ենք տարածաշրջանում լուրջ դերակատար լինել: Առանց Ղարաբաղի այդ դերակատարը դու երբեք չես լինելու: Նույնիսկ քո մասին մոռանալու են»,- ասաց նա և բերեց Իսրայելի օրինակը՝ նշելով, թե առանց Պաղեստինի Իսրայելը երբեք այդ հզոր պետությունը չէր լինի:
«Ղարաբաղը ոչ թե բեռ է, այլ արժեք է, եթե մենք վախկոտ չենք, եթե դուխովը ոչ թե գլխարկիդ է գրված, այլ ճակատիդ, ուրեմն դա բեռ չէ, այլ արժեք է, որ պետք է արժանապատվությամբ տանես և հասնես չափազանց լուրջ նպատակների»,- ասաց նա: Խոսելով Արցախում 2020-ի նախագահական ընտրությունների մասին՝ Քոչարյանը շեշտեց, որ Արցախը պետք է մնա այն տեսակի մեջ, որում հիմա է: «Պետք է մնան ամուր, պայքարի իր անկախության համար, նաև թույլ չտա Հայաստանին այդ տեսակը ջարդել, նվաստացնել, փոքրացնել Ղարաբաղում: Ուզում եմ հավատալ, որ այսպես է լինելու, և այստեղ պետք է ժողովուրդը հասկանա, որ սա կարևոր է: Պետք է Հայաստանից այդ աջակցությունը ստանան, ոչ թե փորձեն Հայաստանից դա փոխել»,- նշեց նա: Նա ունի նախագահի նախընտրելի թեկնածու, սակայն չասեց, թե ով է:

Դիտվել է՝ 1031

Մեկնաբանություններ